Երևանում 17-ամյա մի պատանու մոտ հայտնաբերվել է 46 գրամ քաշով թմրանյութի 26 փաթեթ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

20.07.2026, 16:03
Տղան հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել Telegram-յան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երևանում 17-ամյա մի պատանու մոտ հայտնաբերվել է 46 գրամ քաշով թմրանյութի 26 փաթեթ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութի հերթական թաքստոցը տեղադրելու և լուսանկարելու պահին համայնքային ոստիկանները ձերբակալել են Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանու։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է տարբեր գույների կպչուն ժապավեններով ու մագնիսներով կահավորված մարիխուանայի 26 փաթեթ՝ ավելի քան 46 գրամ ընդհանուր քաշով: Տղան խոստովանել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram-ով՝ իրացման նպատակով, և արդեն հասցրել էր տեղադրել ու լուսանկարել 3 փաթեթ:Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղադրված բոլոր թաքստոցները հայտնաբերվել ու զննվել են, նախաքննությունը շարունակվում է:

наркотик