Վայոց Ձորում բացահայտվել է ապօրինի բազալտի արդյունահանման դեպք. պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս (ՎԻԴԵՈ)

21.07.2026, 11:43
Արդյունահանված քարը տեղափոխվել է Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառվել. ՎԻԴԵՈ
Վայոց Ձորում բացահայտվել է ապօրինի բազալտի արդյունահանման դեպք. պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բացահայտել են առանց համապատասխան լիցենզիայի և թույլտվության իրականացվող ընդերքօգտագործման դեպք:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը, Մալիշկա գյուղի 49-ամյա բնակչի աջակցությամբ, Մալիշկայի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանել է հրաբխային բազալտ։ Արդյունահանված քարը տեղափոխվել է Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառվել։

Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնել են ապօրինի արդյունահանման վայր, որտեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն ու ևս չորս անձի։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտով բարձած բեռնատարը տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է։