Երևանի տրանսպորտում այսուհետ կարելի է վճարել Apple Pay-ով և Google Pay-ով
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի հանրային տրանսպորտի ուղևորներն այսուհետ կարող են ուղեվարձը վճարել Apple Pay և Google Pay ծառայությունների միջոցով, Telegram-ի իր ալիքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ նոր հնարավորությունը գործում է ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտում, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենում։
Ներկայումս Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարումը հասանելի է տրանսպորտային քարտով (կարելի է ձեռք բերել մետրոյի դրամարկղերում և տերմինալներում, Telcell-ի կետերում, քաղաքային տեղեկատվական կենտրոններում), անհպում բանկային քարտով (բոլոր տեղական բանկերի, բացի ՎՏԲ-ից), Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով։
QR-կոդով թղթային մեկանգամյա տոմսերը շրջանառությունից հանվել են 2025 թ.-ի օգոստոսին։

