Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Երևանում և ՀՀ մի շարք շրջաններում

21.07.2026, 12:51
Հայաստանի մի շարք շրջաններում հուլիսի 21-ից 26-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը
Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Երևանում և ՀՀ մի շարք շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի մի շարք շրջաններում հուլիսի 21-ից 26-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Նշվում է, որ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ սպասվում է Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում։