Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին

21.07.2026, 16:43
Ընտրությունների արդյունքներով՝ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2–ին

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին, ժամը 10.00-ին: Այս մասին երեքշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Այսօր ԿԸՀ-ում տեղի ունեցավ նորընտիր խորհրդարանի պատգամավորներին մանդատների հանձնումը:

Ընտրությունների արդյունքներով՝ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 պատգամավորով, ընդդիմադիր երկու դաշինքները՝ «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29 պատգամավորով և «Հայաստան»-ը՝ 12 պատգամավորով: