Փրկարարները «Կարմիր սար»–ում հայտնաբերել են օտարերկրյացի զբոսաշրջիկին և օգնություն ցուցաբերել
21.07.2026,
16:21
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 21-ին՝ ժամը 07։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են նրան, ցույց տվել համապատասխան օգնություն և ուղեկցել Գավառ։

