Երկու զինծառայող մեղադրվում են մեկ այլ զինծառայողի ինքնասպանության հասցնելու մեջ

23.07.2026, 10:29
Երկու զինծառայող ձերբակալվել է հուլիսի 21–ին զինծառայող Ն․Թ․–ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում
Երկու զինծառայող մեղադրվում են մեկ այլ զինծառայողի ինքնասպանության հասցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երկու զինծառայող ձերբակալվել է հուլիսի 21–ին զինծառայող Ն․Թ․–ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակում։

Ինչպես հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): 

«Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», – գրել է Ավդալյանը Facebook–յան իր էջում։