Ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և 3 մարզերի բազմաթիվ բնակավայրերում. հասցեներ և ժամանակացույց

27.07.2026, 10:18
Ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում և ՀՀ երեք մարզերի բազմաթիվ բնակավայրերում
Ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և 3 մարզերի բազմաթիվ բնակավայրերում. հասցեներ և ժամանակացույց

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում և ՀՀ երեք մարզերի բազմաթիվ հասցեներում։

Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը,  վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի ջրամատակարարումը:
Բացի այդ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Ծաղկունք, Մրգաստան, Խորոնք, Արտիմետ, Հովտամեջ, Հայթաղ, Ծիածան, Գեղակերտ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը:

Բացի այդ,  վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 27-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի նաև Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4 Թաղ., Դավթաշեն 2 Թաղ.   18-26 շենքերի , Դավթաշեն 3 Թաղ.  30-34/1 շենքերի , Դավթաշեն Ձոր-1 Թաղ, Դավթաշեն Ձոր-2 թաղամասի ջրամատակարարումը:

Նշվում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 27-ին ժամը 10:30-22:00-ն կդադարեցվի նաև ՀՀ Կոտայքի մարզի գ.Ջրվեժ, Բագրեվանդ, Բանավան, գ.Ջրվեժ Մայակ Թաղ., ինչպես նաև՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թեվոսյան, 4 Զանգ. 1 Հատված, 4 Զանգ. 2 Հատված, 4 Զանգ. Ա.Հովհաննիսյան, 4 Զանգ. Բակունց, 4 Զանգ. Բակունց 1 Նրբ., 4 Զանգ. Բակունց 2 Նրբ., 4 Զանգ. Գյուլիքեխվյան 1 Նրբ., 4 Զանգ. Գյուլիքեխվյան Նրբ., 4 Զանգ. Գյուլիքեխվյանի, 4 Զանգ. Տորքանգեղի Ձոր, 5 Զանգ., 5 Զանգ. Մառի, 5 Զանգ. Մառի 1 Նրբ., 5 Զանգ. Մառի 2 Նրբ., 5 Զանգ. Մառի Նրբ., 5 Զանգ. Միկոյան, 8 Զանգ., 8 Զանգ. 2 Շրջ., 8 Զանգ. Մինսկի փողոցի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։