Հայաստանի Մ-17 հավաքականի ըմբիշները 3 հաղթանակ են տարել Բաքվում մեկնարկած Աշխարհի առաջնությունում

27.07.2026, 12:19
Հայ հունահռոմեականները հաջող են սկսել Մ-17 Աշխարհի առաջնությունը
Հայաստանի Մ-17 հավաքականի ըմբիշները 3 հաղթանակ են տարել Բաքվում մեկնարկած Աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Բաքվում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների (Մ-17) Աշխարհի առաջնության մեկնարկային գոտեմարտերում հայ ըմբշամարտիկները տոնել են երեք հաղթանակ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ՝ հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին։

55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը մեկնարկում վստահ հաղթանակ է տոնել ուկրաինացի մրցակցի նկատմամբ։

Մ-17 ԱԱ. Մ-17 տարեկանների ԵԱ գործող մեդալակիր, 80 կգ քաշային ըմբշամարտիկ Վահե Հովեյանը հաղթել է վրացի Լուկա Բուիգլիշվիլիին։

Նշենք, որ Բաքվում այսօր մեկնարկել է Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը գորգ են դուրս եկել հետևյալ ըմբիշները.

-48 կգ Արարատ Ավետիսյան

-55 կգ Գեղամ Եղիազարյան

-65 կգ Վազգեն Մնացականյան

-110 կգ Խաչիկ Խաչատրյան