Երևանում մեքենա է այրվել․ կա տուժած
24.07.2026,
14:02
Երևանում Ford մակնիշի մեքենա է այրվել, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան։ Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

