Երևանի Ռուբինյանց փողոցում ավտոբուսն ու տրոլեյբուսը բախվել են. կան վիրավորներ

30.07.2026, 18:18
Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի հետևանքով բուժօգնության է դիմել 5 քաղաքացի
Երևանի Ռուբինյանց փողոցում ավտոբուսն ու տրոլեյբուսը բախվել են. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Ռուբինյանց փողոցում այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել հասարակական տրանսպորտի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Նշվում է, որ ժամը 15։09-ին իրար են բախվել թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։

Ըստ նախնական տվյալների՝ ՃՏՊ-ի հետևանքով բուժօգնության է դիմել 5 քաղաքացի։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կարդացեք նաև. Արմավիրում գիշերային վեճն ավարտվել է դանակահարությամբ․ երկու եղբայր կալանավորվել են