Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով․ փաստաբան

30.07.2026, 16:38
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

« Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,- գրել է Մելիքյանը։

Աշոտյանը անազատության մեջ էր գտնվում 2023 թ.-ի հունիսից՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի գործունեության հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քաղաքական գործիչը մեղքը չի ընդունում՝ քրեական հետապնդումն անվանելով քաղաքականապես ուղղորդված։

 Կարդացեք նաև. Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, գրեթե 106 մլրդ դրամ և այլ գույք