Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է վթարվել (ՎԻԴԵՈ)

31.07.2026, 22:26
Ժամեր առաջ Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է վթարվել․ ՎԻԴԵՈ
Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է վթարվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ ժամեր առաջ Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է վթարվել։

«Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների», – գրել է Պետրոսյանը Facebook–յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։

Նա նշել է, որ ընկերության հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։