Հայաստանի թիմը Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնությում հաղթել է Լեհաստանի թիմին

30.07.2026, 11:25
Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին
Հայաստանի թիմը Շախմատի Եվրոպայի Մ18 թիմային առաջնությում հաղթել է Լեհաստանի թիմին

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Թիմին հաղթական միավոր է բերել միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Վաչե Հովակիմյանի և Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Այսօր կայանալիք 5-րդ խաղափուլում մեր պատանիները կմրցեն Թուրքիայի թիմի դեմ:


Կարդացեք նաև․ Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)