Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը (ՎԻԴԵՈ)
29.07.2026,
23:01
Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը, փոխանցում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթեց Ասլան Ձուևին ու կանգնել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։

