Վարչապետի աշխատակազմը կղեկավարի ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան՝ Լիլիթ Մակունցը. Փաշինյան
29.07.2026,
17:12
Փաշինյանը նշել է նաև, որ վերանշանակվելու են ՆԳ նախարարն ու պաշտպանության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է նաև, որ վերանշանակվելու են ՆԳ նախարարն ու պաշտպանության նախարարը։
Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե ոչ մարտական պայմաններում ՀՀ ԶՈՒ-ում մահվան դեպքեր են լինում, Փաշինյանն ասաց, որ նա դրա լուծումը տեսնում է հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ։
«Բանակում տեղի ունեցող երևույթների 70%-ի ծագումնաբանությունը բանակի հետ չէ կապված»,- ասել է նա՝ հավելելով, որ սպայական կազմն իր մեղավորությունը ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին քննվի։

