Դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը կլինի. Փաշինյանը՝ Հայաստանի առջև ծառացած սահմանափակումների մասին

29.07.2026, 18:33
Հայաստանի առջև ծառացած  սահմանափակումների չլուծված խնդիրը կարող է լինել «ԵԱՏՄ վերջի սկիզբը», ասել է վարչապետը
Դա ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը կլինի. Փաշինյանը՝ Հայաստանի առջև ծառացած  սահմանափակումների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի առջև ծառացած սահմանափակումների չլուծված խնդիրը կարող է լինել «ԵԱՏՄ վերջի սկիզբը»։

«Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չէ։ Դա ԵԱՏՄ-ի պրոբլեմ է, որովհետև փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն «կաթվածահար» է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը», - լրագրողների հետ զույցում ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի։

«Խնդիրն առաջացել է, քանի որ Հայաստանը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի լեգիտիմ իրավունք ձևավորելու այլընտրանքներ արտաքին քաղաքականության մեջ։

«Ես Ռուսաստանի նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և մենք գնալու ենք այդ ճանապարհով, հատկապես հիմա, երբ ՀՀ ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ ՀՀ-ն այլընտրանքներ չունենա։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ», - հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ երկար զրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում երկու կողմերը մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել։

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հնարավոր հանրաքվեին` Փաշինյանը նշեց, որ հանրաքվեն չի կարող անցկացվել առանց դրա առարկայի ներկայության։

«Հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմենք ԵՄ-ին անդամագրվելու հարցով», - ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նաև ասաց, որ քննարկել է Պուտինի հետ մոտ ապագայում հանդիպման հնարավորությունը, բայց կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է իրեն, վարչապետը պատասխանեց. «Չի շնորհավորել ինձ։ Չի ուզել, չի շնորհավորել»։