Տրանսպորտի ուղեգիծ է ժամանակավոր փոխվելու Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների պատճառով

06.08.2026, 15:27
Երևանի կենտրոնում տրանսպորտի ուղեգիծ է ժամանակավոր փոխվելու շինարարական աշխատանքների պատճառով
Տրանսպորտի ուղեգիծ է ժամանակավոր փոխվելու Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոս․Նովոստի–Արմենիա/․ Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարությամբ պայմանավորված՝ օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00 - ն  Ա. Խանջյան  փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ է լինելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելու պատճառով օգոստոսի 7-ն և 8-ին Տ4 տրոլեյբուսը կերթևեկի Խանջյան փ.-Ագաթանգեղոսի փ.-Գր.Լուսավորչի փ. երթուղով:

Երթուղու ուղեգիծը չի ընդգրկի Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավիթ երկաթգծի կայարան հատվածը:

Կարդացեք նաև․ Պայթյուն` բենզալցակայանում․ ըստ նախնական տվյալների՝ կա 2 տուժած