«Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է

06.08.2026, 13:03
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի  կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է
«Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի  կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է։

Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նա հայտնեց, որ Դալլայքանը կալանավորվել է 2 ամսով։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Արթուր Դալլաքյանը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի Տրանսպորտ» ընկերության տնօրենն է:

Հիշեցնենք, որ այսօր ՔԿ մամուլի քարտուղարը Նովոստի-Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել էր, որ 2 ամսով կալանավորվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ»-ի տնօրենների նախագահ, նախկին գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի (Սեդրակ Առուստամյան - խմբ.) և կոնցեռնի կազմի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրեն Ա.Դ.-ի (Արթուր Դալլաքյան - խմբ.) ձերբակալման մասին՝ առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ խարդախության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում:

ՔԿ-ի տվյալներով՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է Գ.Ծ. (Գագիկ Ծառուկյան-խմբ.)-ի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:

Կարդացեք նաև. «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է