Երևանի վարչական շրջաններից մեկում 32 ժամ գազ չի լինի
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Գազամատակարարման 32–ժամյա դադարեցում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես հայտնում է «Գազպրոմ–Արմենիա» ընկերությունը, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 48, 52, 54, 54ա, 70, 72, 74, 76, Տիգրան Մեծ նրբանցքի թիվ 2, 3, 4, 5, 5ա, 6, 7, 7ա, 8, 10, 11, 15, 27, 29, 31, 33, 54բ, 58 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Երկաթգծի 4-րդ բարաք թիվ 1-ից 31 հասցեների առանձնատների, Գլինկայի փողոցի թիվ 2ա, 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

