Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
05.08.2026,
18:36
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 62, դեմ՝ 27
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։
Փակ գաղտնի քվեարկությանը Աժ 105 պատգամավորներից մասնակցել են 89-ը։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 62, դեմ 27։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

