Ընդդիմությունը կշարունակի պայքարը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մտադիր են շարունակել քաղաքական պայքարը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար», – ասաց Սաղաթելյանը
Նրա խոսքով, վերջին հինգ տարիների ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս պայքարում էին, որպեսզի «երկիրը չհասնի այս կետին»։
«Ցավոք, հունիսի 7–ի ընտրությունները հնարավորություն չտվեցին կանգնեցնել այդ գործընթացը, չնայած մենք դրա համար արել ենք հնարավոր ամեն ինչ», – հայտարարեց պատգամավորը։
Սաղաթելյանն ընդգծեց, որ դաշինքը կշարունակի քաղաքական պայքարը։
«Մեր օրակարգում ոչինչ չի փոխվել», – ասաց նա։

