Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում

02.08.2026, 14:30
«Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանին առաջադրել է Հայաստանի վարչապետի պաշտոնում
Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ,2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն Հայաստանի նոր՝ 9-րդ գումարման Ազգային ժողովում, ՀՀ նախագահին է ներկայացրել փաստաթղթերի փաթեթ՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում են կուսակցության Facebook-յան էջում, փաստաթղթերը նախագահին են ուղարկվել Հայաստանի Սահմանադրության 149-րդ հոդվածին համապատասխան՝ Հիմնական օրենքով նախատեսված կառավարության ղեկավարի նշանակման ընթացակարգն ապահովելու համար։

Ավելի վաղ, 9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի հետ կապված, Նիկոլ Փաշինյանը նախագահին էր ներկայացրել Հայաստանի կառավարության հրաժարականի մասին դիմումը. նախագահն ընդունել էր հրաժարականը։ Մինչև նոր վարչապետի նշանակումը և նոր կառավարության ձևավորումը, Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները։