Հայտարարում եմ՝ վենդետա լինելու է իրավական իմաստով․ Ռուբեն Ռուբինյան

02.08.2026, 11:58
Ռուբինյանն ընդգծեց, որ քաղաքական իմաստով նույնպես լինելու է վենդետա օրենքի շրջանակներում, քանի որ քաղաքական ուժերը պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար
Հայտարարում եմ՝ վենդետա լինելու է իրավական իմաստով․ Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ վենդետա իրականացնելու մասին հարցին, հայտարարեց, որ վենդետա լինելու է իրավական իմաստով։

«Մենք 2018 թվականին եկանք իշխանության և ասացինք, որ վենդետա չի լինելու, և ասացինք, որ ցանկացածը իրավունք և հնարավորություն ունի ուղղվելու։ Ցավոք, նախկին իշխանությունները և նրանց հետ փոխկախված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը։ Հայտարարում եմ, որ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, և բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն», - նշեց Ռուբինյանը 9-րդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ։

Նա ընդգծեց, որ քաղաքական իմաստով նույնպես լինելու է վենդետա օրենքի շրջանակներում, քանի որ քաղաքական ուժերը պետք է պատասխանատու լինեն իրենց գործողությունների համար։