Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա՞. Ռուբինյանը խուսափեց պատասխանել հարցին

02.08.2026, 12:43
Նա ընդգծեց, որ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում
Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա՞. Ռուբինյանը խուսափեց պատասխանել հարցին

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հարց տվեց, թե արդյոք Տիգրանաշենը Հայաստանի տարածքային ամբողջականության մաս է, որին Ռուբնյանը չտվեց կոնկրետ պատասխան։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29,743 քառակուսի կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է։ Ես կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է․ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»,- ասաց 9-րդ գումարման ԱԺ-ի նախագահի թեկնածու Ռուբինյանը։

Նա ընդգծեց, որ մյուս հարցերը, ըստ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի, կարող են լուծվել տարբեր կերպ, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս անել որոշակի օպտիմալացումներ, բայց նույնիսկ այդ դեպքում դա ևս հանրաքվե է պահանջում։