Մարտունիում հայտնաբերված քոթոթը տեղափոխվել է փրկարար կենտրոն, Շախմատի ՀՀ թիմը հաղթել է Լեհաստանին, ըմբիշ Ջանես Նազարյանը՝ ոսկե մեդալակիր, շաբաթվա լավ լուրերը

01.08.2026, 15:05
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 27–31–ը) լավ լուրերի ընտրանին
Մարտունիում հայտնաբերված քոթոթը տեղափոխվել է փրկարար կենտրոն, Շախմատի ՀՀ թիմը հաղթել է Լեհաստանին, ըմբիշ Ջանես Նազարյանը՝ ոսկե մեդալակիր, շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (հուլիսի 27–31–ը) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․

Հայաստանի Մ-17 հավաքականի ըմբիշները 3 հաղթանակ են տարել Բաքվում մեկնարկած Աշխարհի առաջնությունում

2 ըմբիշ Բաքվում ընթացող Մ-17 Աշխարհի առաջնությանը նվաճել են քառորդ եզրափակչի ուղեգիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնությունում

Ըմբշամարտիկ Գևորգ Հարությունյանը դարձել է Մ-17 տարեկանների ԱԱ բրոնզե մեդալակիր։

Հուլիսի 20-26-ը Էստոնիայում անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում ՀՀ Հրաձգության հավաքականի անդամները նվաճել են 9 մեդալ (5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե)։

Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը։

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Լեհաստանի թիմին։

Մարտունի քաղաքում հայտնաբերված արջի քոթոթը տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։

Որպես անհետ կորած որոնվող 14 տարեկան Վահե Ապիկյանը հայտնաբերվել է։

Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Բալեյանը դուրս է եկել Բաքվում անցկացվող Մ–17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Ըմբիշ Գևորգ Հարությունյանն արմունկի կոտրվածքով շարունակել է պայքարը Բաքվում ու Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճել։

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին:

#Ե