Մահվան ելքով վրաերթ՝ Երևանի Շիրակի փողոցում
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 1-ի կեսգիշերին մոտ, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 45-ամյա Գ. Գ.-ն իր «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտն Ա. Ա.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել։ Ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Ըստ կայքի տրամադրած տեղեկատվության,վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է ոչ սթափ վիճակում։ Կայքի տեղեկություններով, վարորդը տեղում հայտնել էր, որ ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։
Դեպքի վայրում աշխատել են Պարեկային ծառայության Երևանի գնդի, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի և Քննչական կոմիտեի ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցները։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ հատուկ պահպանվող տարածք։

