14–ամյա Վահե Ապիկյանը հայտնաբերվել է
30.07.2026,
15:16
Վահեին գտել են Գառնիի գյուղում
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեից որպես անհետ կորած որոնվող 14 տարեկան Վահե Ապիկյանը հայտնաբերվել է։
Վահեին գտել են Գառնիի գյուղում։
ՆԳՆ–ի հաղորդմամբ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։
Նշենք, որ երեկվանից փնտրվում էր 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում։
Եկեղեցական Թովմաս Առաքելյանը հայտնել էր, որ երեկ առավոտյան Վահեն դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր՝ բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր:

