Պապ թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կիրականացվի. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ

01.08.2026, 14:36
Կուսումնասիրվեն նաև օգտագործված մալուխի, կցորդիչի և կատարված աշխատանքների որակը
Պապ թագավորի փողոցում մալուխագծի վթարի պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կիրականացվի. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար ներքին հետաքննություն կիրականացվի։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ՝ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով, սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, կուսումնասիրվեն նաև օգտագործված մալուխի, կցորդիչի և կատարված աշխատանքների որակը։

Նա նշել է, որ կուսումնասիրվի ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա։

«Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»,-գրել է Պետրոսյանը։

Կարդացեք նաև. Երևանի կենտրոնի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխ է վթարվել