Անհետ կորած զինծառայողների ծնողները հնարավոր են համարել շփումները Բաքվի հետ և ՀՀ իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ են տվել պատասխանի համար

20.07.2026, 15:43
2020 թ.-ին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց
Անհետ կորած զինծառայողների ծնողները հնարավոր են համարել շփումները Բաքվի հետ և ՀՀ իշխանություններին մեկ շաբաթ ժամանակ են տվել պատասխանի համար

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ 2020 թ.-ին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը, հայտարարել է, որ անտանելի է հարազատների մասին տեղեկություններ չունենալը, թեև անցել է 6 տարի։ Նա պատրաստակամություն է հայտնել բանակցությունների մեջ մտնել ադրբեջանական կողմի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում զինծառայողների հուղարկավորման վայրերի վերաբերյալ տվյալներ փոխանակելու համար։

Ակցիայի մասնակիցները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ են տվել՝ իրենց հարազատների ճակատագիրը պարզելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու համար։ Արդյունքների բացակայության դեպքում նրանք պատրաստվում են կապ հաստատել ադրբեջանական կողմի հետ Հակարիի կամրջի միջոցով։

Արցախյան 44-օրյա պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և ավարտվել նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից 2026 թ.-ի մարտի 3-ին հնչեցված պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է շարունակում համարվել 195 մարդ, այդ թվում՝ 175 զինծառայող և 20 քաղաքացիական անձ։