Ծովագյուղի բնակիչն ապօրինի երկու գայլ է պահել իր տան բակի փակ շինությունում (ՖՈՏՈ)

05.08.2026, 17:44
Ծովագյուղում ապօրինի պահվող երկու գայլը տեղափոխվել են Կենդանաբանական այգի․ ՖՈՏՈ
Ծովագյուղի բնակիչն ապօրինի երկու գայլ է պահել իր տան բակի փակ շինությունում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր տեղեկատվություն Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ապօրինի պահվող գայլի վերաբերյալ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Ծովագյուղ համայնքի բնակիչ Մ․Ա․-ն իր տան բակի փակ շինությունում, առանց օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, պահում է երկու գայլ, հայտնում են տեսչական մարմնից։

«Ս․թ օգոստոսի 4-ին ԲԸՏՄ տեսուչների և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով մեկ արու և մեկ էգ գայլերը անվտանգ տեղափոխվել են այգի, որտեղ կենդանիներն անցել են առաջնային անասնաբուժական զննում, պատվաստվել և չիպավորվել են։

Ներկայումս կենդանիները գտնվում են մասնագիտական մշտադիտարկման ու պատշաճ խնամքի ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացու նկատմամբ նշանակվել է 150,000դր չափով վարչական տուգանք։