Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Հայաստանի ԱԺ նախագահին
04.08.2026,
16:22
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ՝ Ռուբեն Ռուբինյանին
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, հայտնում են Աժ մամուլի ծառայությունից։
Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։

