Կրկնակի արագ ինտերնետ, բայց Wi-Fi-ը դեռ դանդա՞ղ է. 4 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր հայ ընտանիքները և տարբերակներ դրանց լուծման համար

04.08.2026, 12:40
Հայաստանում թե՛ շարժական, թե՛ տան ինտերնետի արագությունը, միջազգային վերլուծական հարթակների տվյալներով (datareportal.com), վերջին տարում աճել է ավելի զգալի տեմպերով, քան տարածաշրջանի երկրների մեծ մասում։ Թվում էր, թե նման պայմաններում վաղուց պետք է մոռացած լինեինք ընդհատվող տեսանյութերի և անջատվող Wi-Fi-ի մասին
Կրկնակի արագ ինտերնետ, բայց Wi-Fi-ը դեռ դանդա՞ղ է. 4 սխալ, որոնք թույլ են տալիս գրեթե բոլոր հայ ընտանիքները և տարբերակներ դրանց լուծման համար

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում թե՛ շարժական, թե՛ տան ինտերնետի արագությունը, միջազգային վերլուծական հարթակների տվյալներով (datareportal.com), վերջին տարում աճել է ավելի զգալի տեմպերով, քան տարածաշրջանի երկրների մեծ մասում։ Թվում էր, թե նման պայմաններում վաղուց պետք է մոռացած լինեինք ընդհատվող տեսանյութերի և անջատվող Wi-Fi-ի մասին։

Սակայն «դանդաղ» ինտերնետից դժգոհությունները չեն վերացել։ Պարզապես խնդիրն այլևս այնտեղ չէ, որտեղ սովորաբար այն փնտրում ենք։

Պատճառն այն է, որ ինտերնետի արագությունների աճին զուգահեռ աճում է նաև տան ցանցին միացված սարքերի քանակը և դրանց ստեղծած ծանրաբեռնվածությունը։ Նույն տվյալների համաձայն՝ Հայաստանում շարժական կապի միացումների մակարդակն արդեն գերազանցում է երկրի բնակչության թվաքանակը։ Այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում մեկից ավելի շարժական կապի միացում՝ չհաշված սմարթֆոնները, նոութբուքերը, Smart TV-ները, տեսախցիկներն ու «խելացի» կենցաղային տեխնիկան։    IoT (իրերի ինտերնետի) շուկայի վերլուծաբանները նշում են, որ աշխարհում նման սարքերի թիվը տարեկան շարունակում է աճել երկնիշ տեմպերով։

Այսօր մեկ տնային տնտեսությունում միաժամանակ կարող են աշխատել մի քանի սմարթֆոն, նոութբուք, Smart TV, տեսահսկման տեսախցիկ, խաղային կոնսոլ և այլ «խելացի» սարքեր, որոնք մշտապես միացված են Wi-Fi-ին և օգտագործում են ցանցի ռեսուրսները։ Միևնույն ժամանակ, նման սարքերի թիվն աշխարհում շարունակում է աճել երկնիշ տեմպերով, ինչը տարեցտարի մեծացնում է տան Wi-Fi-ի նկատմամբ պահանջները։

Այս պայմաններում տան ինտերնետն արդեն վաղուց դադարել է պարզապես ծառայություն լինելուց։ Այն դարձել է տան թվային ենթակառուցվածքի հիմքը, որի կայուն և անխափան աշխատանքից են կախված առօրյա կյանքի գրեթե բոլոր կարևոր գործընթացները՝ աշխատանքը, ուսումը, շփումը, ժամանցը և «խելացի» սարքերի բնականոն աշխատանքը։

Այլ կերպ ասած՝ տունն այլևս ժամանակ առ ժամանակ չի «միանում ինտերնետին», այլ առցանց է մշտապես՝ ՝ միաժամանակ ցանցին միացված տասնյակ սարքերով։ Եվ հենց սա է, այլ ոչ թե սակագնային պլանով նախատեսված արագությունը որոշում, թե արդյոք Wi-Fi-ը կաշխատի կայուն և անխափան ամենակարևոր պահին։

Չէ՞ որ տան ինտերնետն իր մասին սովորաբար հիշեցնում է ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ աշխատում է, այլ հենց այն պահին, երբ այլևս չի կարողանում հաղթահարել հետզհետե աճող ծանրաբեռնվածությունը։ Պարզենք, թե որ սովորություններն են ամենից հաճախ խանգարում դրան և ինչպես լուծել խնդիրը։

Սխալ №1. Ինտերնետը գնահատել միայն արագությամբ

Երբ օպերատորը խոստանում է 300 կամ 500 Մբիթ/վ, թվում է, թե դա կբավականացնի տան բոլոր սարքերի անխափան աշխատանքի համար։ Բայց եթե Wi-Fi-ի ծածկույթը բնակարանի կամ տան բոլոր հատվածներում հավասարապես հասանելի չէ , արագությունն այլևս ոչինչ չի որոշում։ Հեռավոր սենյակում տեսազանգը խափանվում է, հեռուստացույցն ինքնաբերաբար նվազեցնում է պատկերի որակը, իսկ խաղը սկսում է դանդաղել՝ չնայած մոդեմի կողքին չափվող արագությունը լիովին համապատասխանում է։

Այսօր կարևոր է ոչ միայն միացման արագությունը, այլև ցանցի՝ միաժամանակ բազմաթիվ սարքեր առանց որակի կորստի սպասարկելու հնարավորությունը։

  • Լուծում. Unity 12500-ում, օրինակ, մինչև 400 Մբիթ/վ արագությունը տրամադրվում է Premium WiFi+ սարքավորման հետ միասին. այն ապահովում է ցանցի կայունությունը հենց այն պահին, երբ տան բոլոր անդամները միաժամանակ են միանում համացանցին։

Սխալ №2. Մեկ Wi-Fi սարք մեծ բնակարանի կամ տան համար

Ծանոթ իրավիճակ է. Wi-Fi սարքի մոտ ինտերնետը հիանալի է աշխատում, իսկ ննջարանում, մանկական սենյակում կամ երկրորդ հարկում ազդանշանը գրեթե անհետանում է։ Պատճառը պարզ է. սովորական Wi-Fi-ը միշտ չէ, որ ի վիճակի է ապահովել ամբողջ բնակարանի հավասարաչափ ծածկույթը։

  • Լուծում. այստեղ օգնում է ոչ թե ավելի հզոր Wi-Fi սարք, այլ բոլորովին այլ սկզբունք. Mesh համակարգը ստեղծում է ոչ թե ազդանշանի տարածման մեկ կետ, այլ միասնական ցանց՝ առանց «մեռյալ գոտիների» ամբողջ բնակարանում։ Սմարթֆոնը կամ նոութբուքն ինքնուրույն են միանում ամենամոտ կետին, այլ ոչ թե պայքարում հեռավոր ռոուտերի ազդանշանին միանալու համար։ Մեծ բնակարանների և առանձնատների համար Mesh տեխնոլոգիայի աջակցությամբ նման լուծումներ նախատեսված են նույն Unity 12500 սակագնային փաթեթում։

Սխալ №3. Հաշվի չառնել միաժամանակ աշխատող սարքերի թիվը

Եթե տասը տարի առաջ ընտանիքում կար երկու սմարթֆոն և մեկ նոութբուք, ապա այսօր միացված սարքերի թիվը անհամեմատ շատ է։ Սմարթֆոններ, պլանշետներ, հեռուստացույցներ, խաղային կոնսոլներ, անվտանգության տեսախցիկներ, «խելացի» ժամացույցներ, կենցաղային տեխնիկա՝ բոլորն էլ միաժամանակ օգտագործում են տան ինտերնետ-ցանցը։

  • Լուծում. Հենց այստեղ էլ զգացվում է ժամանակակից Wi-Fi 6 սարքավորման առավելությունը։ Wi-Fi 6 սարքավորումը ներառված է Unity փաթեթներում և կարողանում է արդյունավետ կառավարել միաժամանակ միացված բազմաթիվ սարքերի աշխատանքը նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում։ Այն ընտանիքների համար, որտեղ սարքերը հատկապես շատ են, նախատեսված է Unity 16000-ը. բացի մինչև 600 Մբիթ/վ արագությամբ ինտերնետից, այն ներառում է երկու Smart TV , հայկական ֆիլմերի գրադարանը, չորս Super SIM քարտ և այլ հնարավորություններ։
 ucom нативка

Սխալ №4. Յուրաքանչյուր ծառայությունն առանձին գնելը

Տան ինտերնետ, բջջային կապ, հեռուստատեսություն՝ շատերը մինչ օրս դրանք միացնում են առանձին-առանձին։ Առաջին հայացքից թվում է, թե այդպես ավելի պարզ է։ Սակայն արդյունքում ստիպված եք լինում վճարել մի քանի ծառայության համար, հետևել տարբեր սակագների և հաճախ շատ վճարումներ կատարել՝ նույնիսկ չնկատելով դա։ Գերվճարը բաշխված է տարբեր վճարումների միջև։

Լուծում. ավելի ու ավելի շատ օպերատորներ անցնում են այլ սկզբունքի՝ տան բոլոր թվային ծառայությունները հավաքելով մեկ փաթեթում։ Unity 10900-ը, օրինակ, հարմար է երիտասարդ ընտանիքի համար, որն աշխատում է տնից, օգտվում է Smart TV-ից և ակտիվորեն կիրառում բջջային կապը. մինչև 300 Մբիթ/վ տան ինտերնետը, ավելի քան 200 հեռուստաալիքները, UPlay-ը, անսահմանափակ բջջային ինտերնետը, ժամանակակից Wi-Fi սարքը և երեք Super SIM քարտերը հավաքված են մեկ սակագնում՝ մեկ պայմանագրով և ամսական մեկ հաշվով՝ տարանջատված բաժանորդագրությունների փոխարեն։

Հուշաթերթիկ խմբագրությունից. ո՞ր Unity փաթեթն է համապատասխանում հենց Ձեզ

  • Ծառայություններից միայն մե՞կն է միացված, իսկ մնացածը՝ առանձի՞ն: Unity 10900-ը փաթեթավորում է ամեն ինչ մեկում՝ ինտերնետ, հեռուստատեսություն, բջջային կապ և Wi-Fi երթուղիչ։
  • Տունը մե՞ծ է, իսկ Wi-Fi-ը «չի հասնում» հեռավոր սենյակնե՞ր: Unity 12500՝ Mesh աջակցությամբ, որպեսզի ցանցը հավասարապես կայուն լինի բնակարանի ցանկացած կետում։
  • Տանը սարքերը շա՞տ են, իսկ երեկոյան բոլորը միաժամանա՞կ են միանում ցանցին: Unity 16000՝ արագության մեծ պաշարով և հզորությամբ, որը հաշվարկված է հենց նման ծանրաբեռնվածության համար։
арм ucom нативка

Տան ինտերնետն այլևս պարզապես ինտերնետ չէ

Տանը սարքերի քանակը տարեցտարի ավելանում է, և դրանց հետ մեկտեղ աճում են Wi-Fi-ի նկատմամբ պահանջները։ Պարզապես ինտերնետի «աշխատելը» արդեն բավարար չէ։ Տան լավ ինտերնետն այսօր այն է, երբ աշխատանքային զանգը չի ընդհատվում, երեխան դասի ամենաթեժ պահին չի կորցնում կապը, իսկ երեկոյան ֆիլմը չի վերածվում սլայդ-շոուի, նույնիսկ եթե զուգահեռաբար աշխատում են տան բոլոր սարքերը։