Գերիների հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան

03.08.2026, 17:57
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանում գերիների և պահվող անձանց թեմային, հայտարարել է, որ այդ հարցն ամենօրյա աշխատանքի մաս է
Գերիների հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Ադրբեջանում գերիների և պահվող անձանց թեմային, հայտարարել է, որ այդ հարցն ամենօրյա աշխատանքի մաս է։

«Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք։ Այդ աշխատանքը չի դադարում», - ասաց Ռուբինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նա նշեց, որ եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, և քննարկումներ են հնչել այն մասին, թե կառավարությունը ոչինչ չի անում, սակայն մի օր հանկարծ վերադարձել են հերթական գերիները։

Աժ նախագահը վստահեցրեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա: