Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վերանշանակել է մի շարք նախարարների։
Իրենց պաշտոններում, մասնավորապես, վերանշանակվել են․
Դավիթ Խուդաթյանը – Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Սուրեն Պապիկյանը – Պաշտպանության նախարար
Համբարձում Մաթևոսյանը – Շրջակա միջավայրի նախարար
Արփինե Սարգսյանը – Ներքին գործերի նախարար
Ժաննա Անդրեասյանը – Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արարատ Միրզոյանը – Արտաքին գործերի նախարար
Սրբուհի Գալյանը – Արդարադատության նախարար
Անահիտ Ավանեսյանը – Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյանը – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Նախագահի կայքում դեռ հրամանագրեր չկան ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների մասով։

