Հայտնի է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլի մեկնարկի ամսաթիվը

03.08.2026, 19:16
մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը
Հայտնի է  ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլի մեկնարկի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ըստ ԿԳՄՍՆ հաղորդագրության, երկրորդ փուլով հայտագրումն իրականացվելու է ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար։ Հայտագրմանը կարող են մասնակցել․

  • ՀՀ քաղաքացիները,
  • Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք,
  • Այն սովորողները, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը պատկանում է վերոնշյալ խմբերից որևէ մեկին,
  • Ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն դպրոց՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից:

Ինչպես իրականացնել հայտագրումը

Առցանց հայտագրումն իրականացվում է my.emis.am հարթակում՝ երկու քայլով․

Առցանց հայտագրումն իրականացվում  է  երկու քայլով.

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

Նույն օգտահաշվից տարբեր սարքերով միաժամանակ մուտք գործել և հայտագրել երեխային հնարավոր չէ։ Հորդորվում է հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

Հաջորդ փուլերն ու բացառությունները

  • Ռուսերենով ուսուցում․ Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կմեկնարկի ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար։
  • Որտեղ հայտագրում չի պահանջվում․ Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունն իրականացվում է ներքին ընթացակարգերով (մասնագիտացված, բուհերին կից դպրոցներ, «Արհեստական բանականություն» սերունդ դասարաններ, ինչպես նաև այն միջնակարգ դպրոցներում, որտեղ աշակերտները ծնողի դիմումով ավտոմատ փոխադրվում են 10-րդ դասարան)։