Ուշադրություն․ 24 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և Կոտայքի մարզի 3 գյուղերում

03.08.2026, 15:27
Վաղվանից 24 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և Կոտայքի մարզի 3 գյուղերում
Ուշադրություն․ 24 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և Կոտայքի մարզի 3 գյուղերում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղվանից 24 ժամով ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջաններում և Կոտայքի մարզի 3 գյուղերում։

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ին 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ 

Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10,  Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, 

Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի, Հ.Մելքումով, Ա.Միկոյան, 

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։