Ժամկետանց և վաճառքի համար արգելված ապրանքներ են հայտնաբերվել Երևանի առևտրային օբյեկտներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 31-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 32 վարչական իրավախախտման դեպքեր, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 16 և չթույլատրված ապրանքատեաականու վաճառքի՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի համար թվով 16», - նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հաստատել են տեղեկությունը, սակայն մանրամասներ չեն հայտնել։
««Էվրիկա» առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի կատարած ստուգումների մասին տեղեկատվությունը հաստատում եմ, բայց այն մասին, թե ինչ են հայտնաբերել, տեղեկություններ չունեմ», - «Նովոստի-Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են առևտրային օբյեկտից՝ ներկայանալով որպես առևտրային օբյեկտի աշխատակից։

