Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին, հայտնում է Shamshyan.com-ը։
«Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա», - նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը, ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և սպասում են, որպեսզի փրկարարները դուրս բերեն մարմինը, որից հետո կարձանագրեն մահը։
Դեպքի մասին ոստիկանության Դավթաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանած քննչական խումբը նախաձեռնել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ պարզելու դիակի ինքնությունը։
Կարդացեք նաև. Երևանում Կիևյան կամրջից կին է ցած նետվել

