Երևանում Կիևյան կամրջից կին է ցած նետվել
ԵՐԵՎԱՆ,1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է կայքը, ոստիկանության և Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները, ժամանելով տեղում, Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են կնոջ մարմին։ Տարածքը սահմանազատվել է պարեկների կողմից։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանած քննչական խումբը նախաձեռնել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 53-ամյա Ս. Դ․-ն է, որը մասնագիտությամբ դաշնակահար էր։ Հանգամանքները պարզվում են
