«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը ԱԺ նախագահի պաշտոնում

03.08.2026, 12:27
Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու Ձեզ, ասաց Կարապետյանը
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը ԱԺ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու Ձեզ», - ասաց Կարապետյանը Աժ ամբիոնից։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու փակ քվեարկությանը։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։

Կարդացեք նաև. «Հայաստան» դաշինքը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը