«Հայաստան» դաշինքը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը
03.08.2026,
12:02
«Հայաստան» դաշինքը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» դաշինքը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, հայտարարել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
««Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու փակ քվեարկությանը», - ասաց Գրիգորյանը Աժ ամբիոնից։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է։

