Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր շրջվել․ կա վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Վալոդյա Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով Վալոդյա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է կայանված ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

