Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են
03.08.2026,
17:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին վերանշանակել է փոխվարչապետերի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին վերանշանակել է փոխվարչապետերի պաշտոնում։
Մհեր Գրիգորյանը զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը 2018թ․–ից։ Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ 2022թ․–ին, նա մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։

