Արարատի մարզում 4 մեքենա է բախվել․ կա զոհ ու վիրավոր

04.08.2026, 10:50
Երևան–Երասխ ճանապարհին բախվել է 4 մեքենա․ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է
Արարատի մարզում 4 մեքենա է բախվել․ կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 2 հոգի, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։

Մինչ կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ինչպես հայտնում է կայք, բախման հետևանքով «Opel»-ներից մեկը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Կարդացեք նաև․ Պարտքի շուրջ վեճից հետո մազերը կտրելով «պատժել են»․ քրեական ենթամշակույթին պատկանող անձանց գործը դատարան ուղարկելու փուլում է