Արմավիր քաղաքում մեքենա է այրվել

04.08.2026, 10:03
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Արմավիր քաղաքում մեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Փրկարար ծառայությունտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

Կարդացեք նաև․ Տաքսու վարորդն ու նրա հարևանը առևանգել ու բռնության են ենթարկել անչափահասների․ աղմկահարույց մանրամասներ ՔԿ-ից