Ընդդիմադիր գլխավոր ուժերի հետ եղել են հանդիպումներ. Սամվել Կարապետյան

04.08.2026, 15:54
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ գրեթե ամեն շաբաթ հանդիպում է գլխավոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում գործող իշխանության դեմ պայքարի ճանապարհը
Ընդդիմադիր գլխավոր ուժերի հետ եղել են հանդիպումներ. Սամվել Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ գրեթե ամեն շաբաթ հանդիպում է գլխավոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկում գործող իշխանության դեմ պայքարի ճանապարհը։      

«Գլխավոր ուժերի հետ եղել են հանդիպումներ, չեմ ուզում կոնկրետացնել։ Առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, որոնք դեռ կալանավորված չեն», - ասաց Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։

Անդրադառնալով ըննդիմության մանդատները վերցնելուն` Կարապետյանը նշեց, որ դա պայքարի մաս է։

«Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով, դրա համար չենք տանելու մեր երկիրը ցնցումների», — ընդգծեց նա։