Multi Wellness-ը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի մեջ ներառված «Մուլտի Ուելնես» կենտրոնը դատկան հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական համակարգից։
Ըստ DataLex -ի`ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2026-ի հունիսի 8-ի գործարքը, որով քաղաքապետարանը հրաժարվել էր «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի հետ 2016-ի հոկտեմբերի 10-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։
Ֆիթնես կենտրոնի մասին
Multi Wellness Center-ը մարզաառողջարարական համալիր է Երևանում, որը կապված է «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» հոլդինգի սեփականատիրոջ բիզնես կառույցների հետ։ Քաղաքապետարանի կայքի տեղեկատվության համաձայն՝ կենտրոնը բացվել է 2016 թվականին Երևան համայնքին պատկանող տարածքում։
Հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ համալիրի շենքն անցել է համայնքի կառավարման ներքո և կշարունակի աշխատանքը։
2026 թ.-ի հուլիսի սկզբին Multi Wellness Center-ի աշխատանքը կասեցվել էր Ծառուկյանի հետ կապված ձեռնարկություններում քննչական գործողությունների ֆոնին։ Գործարարը հուլիսի 7-ից գտնվում է կալանքի տակ. նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու, ապօրինի որսի մեջ։ Պաշտպանությունը մերժում է մեղադրանքները, այս դրվագներով Ծառուկյանի մեղքը դատարանով հաստատված չէ։
Կարդացեք նաև. Ծառուկյանի ձեռնարկությունների հետ կապված Multi Wellness կենտրոնը կվերսկսի աշխատանքը Երևանի քաղաքապետարանի կառավարման ներքո

