Հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

05.08.2026, 20:25
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ
Հայ ուսանողները 4 մեդալ են նվաճել Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը տեղի է ունեցել 33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան(International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։

Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմըղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։

Կարդացեք նաև․ Արզական գյուղում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նա մահացել է