Այսօր 10,5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
06.08.2026,
09:49
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ օգոստոսի 6-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4 Թաղ., Դավթաշեն Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Ա.Միկոյանի, Դավթաշեն 3 Թաղ. 31-34/1 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

